38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Բաքուն գրավողներիս տեսեք

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Բաքուն գրավողներիս տեսեք
12.01.2015 | 12:24

Տարին նոր է սկսվել, և ընդամենը անցել է 11 օր, ու մենք սահմանում այս օրերի ընթացքում տվել ենք արդեն հինգերորդ զոհը:
Ես չգիտեմ, թե ով ի՞նչ է խոսում, ե՞րբ, ո՞ւմ հետ, ինչ ֆորմատով ինչ հեղափոխություն է ցանկանում անել, ի՞նչ փոփոխություն է պատրաստվում իրականացնել ու առհասարակ ինչպե՞ս է պատրաստվում մեր բոլորի կյանքը դարձնել բարեկեցիկ ու ես շատ գիտեմ թե ինչ, ինձ համար մի բան հստակ է` հայ ժողովուրդն ընդհանրապես, իսկ, ավելի կոնկրետ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մասնավորապես, այս տարի մեկ բան պետք է որոշեն` ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ:
Անկեղծ ասած, ես իսկապես հոգնել եմ այս ինքնաոչնչացման իներցիոն ընթացքից:
Բոլորս վախենում ենք խոսել, ասել դառը ճշմարտությունը, կիսատ ենք խոսում ու չենք ուզում մեկ անգամ բարձրաձայնել, որ այսպես շարունակվել այլևս հնարավոր չէ, որ մեր զավակները զոհվում են հանուն….հանու՞ն:
Ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմանն ունի…Ամեն մի «հարց լուծող», կլինի պատգամավոր, օլիգարխ, քուչի լավ տղա, ազգի գեներալ ու չգիտեմ էլ, թե ինչ, դարձել է Բաքուն գրավող ազգային հերոս:
Օրումեջ լսում ես սրանց ամպագոռգոռ հայրենասիրական պաթոսային ելույթները ու չգիտես` ի՞նչ ասես:
Իսկ, եթե ճիշտ, սրանց մի մասին հաջողվել է ընդամենը գրավել Երևանը` իր առանձին թաղերով, մյուսին` Էջմիածինը, մյուսին` Կոտայքը, մյուսին` Սյունիքը, մյուսին` Արարատը, և այսպես` ամբողջ հայրենիքը` մինչև հայրենիքի վերջնական զավթումը:
Բաքուն գրավողներիս տեսեք.:

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ